Փաստորեն՝ մինչ ռուս որոշ սենատորներ պատրաստակամություն են հայտնում աշխատել Հայաստանի ցանկացած իշխանության հետ՝ փորձելով չսրել ՔՊ-ի ներսում ՌԴ-ի հանդեպ խորը, բայց դեռևս ծածուկ պահվող թշնամական վերաբերմունքը, իշխանությունները, ի հեճուկս այս ամենի, ակնհայտորեն ոչ բարեկամական քայլ են կատարում: Ընդ որու՝մ բացարձակապես էական չէ, թե Մխոն տվյալ պահին ինչ կասի, ինչպես կպատճառաբանի: Բնական է, որ չէր ասելու՝ հրաման ենք ստացել, անում ենք,իսկ պարտքն առհասարակ կապ չունի:
Հայաստաում Նիկոլի իշխանության վերջը դնելու հնարավորություն ռուսները մի քանի անգամ են ունեցել՝ 2020-ին, 2021-ին և այլն: Է՛լ չասած այն մասին, որ եթե շատ ցանկանային, 2018-ի աղետը Հայաստաում տեղի չէր ունենա: Հարց՝ իրենք իրենց կայացրած որոշումներից գո՞հ են: Այսօր ОРТ-ն են փակում, վաղը փակելու են մյուս բոլոր ալիքներն ու ռուսական կապիտալով աշխատող ԶԼՄ-ները, օրինակ՝ «Սպուտնիկը», իսկ մի փոքր հետո էլ՝ ասենք դեսպանատունը և այլն:
Հետևաբար՝ հարց՝ ի՞նչ կանեն նրանք, կփորձեն դառնալ ՔՊ-ականներից ավելի ՔՊ-ակա՞ն, ինչը նրանց էլի չի փրկելու, թե՞ որոշում կկայացնեն՝ մեկընդմիշտ լուծելու Նիկոլի հարցերը՝ վերջ դելով այս թատրոնին:
Հարցի պատասանը թերևս կախված է նրանից, թե կրեմլյան որ աշտարակն առավել հզոր կգտնվի՝ ռուս ժողովրդի շահերը սպասարկողնե՞րը, թե՞ թուրք-ադրբեջանական փողերի հաշվին փոր գցողները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2682
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել