Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել: Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Հրապարակը» տեղեկացավ, որ դերասանուհու վիճակն ավելի է վատացել: Բժշկական կենտրոնից մեզ ասացին, որ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ 2022-ի վերջին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` վաստակավոր արտիստներ Լուսինե Կիրակոսյանին և Գուժ Մանուկյանին ազատել էին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից, դերասաններին զրկելով չնչին աշխատավարձից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել