Armsport.am-ը գրում է․
«Յուվենտուսը» ոչ այդքան հաջող է սկսել մրցաշրջանը. եթե առաջնությունում գործերը ինչ-որ կերպ լավ են ընթանում, թիմը գոնե չի պարտվել, ապա Չեմպիոնների լիգայում առաջին հանդիպումն անհաջող էր, թիմը պարտվեց ՊՍԺ-ին:
«Յուվենտուսի» նախկին խաղացող և Իտալիայի հավաքականի կազմում 1982 թվականի Աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Ալտոբելին կիսվել է այս իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով։
«Ինը տարվա գերիշխանությունից հետո «Յուվենտուսն» այժմ ակնհայտ խնդիրներ ունի։ Բայց դուք պետք է հասկանաք, որ լազարեթում շատ կարևոր խաղացողներ կան՝ Կիեզա, Պոգբա, դի Մարիա:
Հենց նրանք վերադառնան, «Յուվենտուսը» բոլորովին այլ թիմ կլինի»,- Ալտոբելիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/383140/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել