Armeniasputnik.am-ը գրում է.
ՌԴ ԿԸՀ տվյալներով, ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 70 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստանում է 48,46 տոկոս։ Երկրորդը Կոմկուսն է 20,30, երրորդը՝ Ժիրինովսկու կուսակցությունը՝ 7,69 տոկոս։ Նախնական տվյալներով՝ «Սպրավեդլիվայա Ռոսիան» ստանում է 7,43, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,5 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր Դումա։
Նշենք, որ Պետդումայի ընտրություններն այս տարի անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ 9 սուբյեկտներում ընտրել են տարածաշրջանների ղեկավարներին, ևս 39-ում ՝ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների:
Հիշեցնենք, որ Պետդուման ընտրվում է հինգ տարով, խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել