Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսի Staples Center դահլիճում կայացել է արևմտյան երգարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 63-րդ անգամ։ Միջոցառումն ամեն տարի իր հարկի տակ է հավաքում բազում երգիչների, երաժիշտների և սիրված աստղերի, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությանը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները մեծ անհամբերությամբ են սպասում, ուստի՝ նման միջոցառմանը ներկայանալուն պատրաստվում են առավել մանրակրկտորեն: 

Այս տարի միջոցառումն անցկացել է սոցիալական հեռավորության պահպանմամբ, աստղերը կարմիր գորգի վրա են հայտնվել առանձին-առանձին։

Իրենց վառ կերպարներով այս տարի կարմիր գորգին փայլել են երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Դուա Լիպան, Լիզոն և այլք։

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի Folklore ալբոմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ալբոմ» անվանակարգում, կարմիր գորգին ներկայացել է Oscar de la Renta նորաձևության տան կարճ զգեստով, որը պատված է եղել գունավոր ծաղկային ասեղնագործությամբ։ Երգչուհին նաև կրել է ֆրանսիական Christian Louboutin նորաձևության տան վարդագույն բարձրակրունկ կոշիկներ։

«Լավագույն նոր արտիստ» տիտղոսին արժանացած 26-ամյա Megan Thee Stallion-ն ներկայացել է Dolce & Gabbana-ի վառ նարնջագույն զգեստով։ Ռեփ կատարողն իր տեսքն ամբողջացրել է բյուրեղապակյա քարերով բարձրակրունկ կոշիկներով և աքսեսուարներով։

Թեյլոր Սվիֆթ

Floral explosion: Taylor went for a leggy look in a short Oscar de la Renta dress embroidered with flowers and pink ankle tie heels

Megan Thee Stallion

Dazzling: Megan Thee Stallion was a vision in an orange gown which she dressed up with stunning jewels

Դուա Լիպա

Delicate design: The superstars dress was intricately beaded in a butterfly design on the bodiceLeggy look: Singer Dua Lipa looked incredible in a sheer beaded Versace dress with thigh-high slit and towering heels

Լիզո

Going retro: Singer Lizzo gave serious 80s prom vibes in a shimmering strapless Balmain dress with flounce trim

Բիլի Այլիշ

Talent: Billie Eilish wore a suit featuring a tiger design and matching bucket hat

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել