Ղազարյան Թագուշի հետ տեսախցիկի առաջ բամբասող ԱԽՔ Գրիգորյան Արմենը համոզմունք է հայտնել, որ  2018-ից հետո կառավարությունն ու հանրությունը գտնվում են «օրգանական կապի» մեջ և միասին են ռեֆլեքսիա անում ու փոխվում:
 
Հասկանալով, որ Արևմուքի կողմից սանձազերծված   հեղափոխությունը վաղուց կորցրել է իր լեգիտիմությունն ու ապացուցել, որ հայ ժողովրդի շահերի հետ ոչ մի կապ ի սկզբանե չուներ, ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ հանրահռչակված սույն կերպարը փորձել է հորինելու ճանապարհով այդ փաստը քողարկել:
 
Եթե օրգանական կապը ՔՊ-ի հետ երբեք չի կտրվել, ապա դա նշանակում է, որ նախևառաջ հասարակության խղճին են այն բոլոր մեղքերն ու հանցանքները, որ Նիկոլն է գործել. ԱԽՔ-ը փորձել է իրենց քաղաքական պատասխանատվութունը կոլեկտիվացնել՝ այդպիսով ազատվելով միակ մեղավորի պիտակից, քանի որ եթե իշխանությունն ու ժողովուրդը մեկ ամբողջություն են, ապա պատերազմի, կորուստների և արտաքին քաղաքականության հետևանքների հիմնական պատասխանատուն դառնում է հասարակությունը:
 
Մյուս կողմից՝ այս՝ իրականության հետ դույզն-ինչ աղերս չունեցող թեզը ինքնաբերաբար օտար է հռչակում ցանկացած ընդդիմադիր կամ քննադատական հոսանք՝ դրանք դիտարկելով որպես ժողովրդի հետ կապ չունեցող խմբակներ: Այսինքն՝ Արմենը հասարկաություն է համարում միայն նրանց, ովքեր ՔՊ-ի «կտերը հաճույքով ուտում են» ու Նիկոլին քվեարկում, իսկ այն, որ հայ հասարակության մի ահռելի շերտ ուղղակի ատում է ՔՊ-ին ու Նիկոլին դավաճան համարում, ՔՊ-ականին չի հետարքրում:
 
Թող չհետաքրքրի. մի օր հանրային դժգոհությունն այնպես է պայթելու ՔՊ-ականների գլխին, որ Նիկոլի մարմնից ամենամեծ կտորը քթի ձախ ծակն է մնալու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել