Starnews.am-ը գրում է.
Դերասանուհի Մարի Պետրոսյանը շարունակում է պարբերաբար նոր լուսանկարներով ու տեսանյութերով ներկայանալ ինստագրամյան իր էջի հետևորդներին։
Մարիի յուրաքանչյուր նոր հրապարակում անմիջապես ամենատարբեր քննարկումների կենտրոնում է հայտնվում։ Այսօրվա հրապարակումը ևս բացառություն չէր։
Մարին ծաղկեփնջով և մատանիով տեսանյութ էր տարածել ու մեկնաբանություններ կային, թե, միգուցե, դերասանուհու անձնական կյանքում փոփոխություններ կան։
StarNews-ի հետ զրույցում Մարին հայտնեց, որ իրականում անձնական կյանքում նորություն չունի։
«Մատանիները իմ սիրելի մատանիներն են որոնք համարյա միշտ կրում եմ։
Իսկ ծաղկեփունջը, պարզապես, հաճելի անակնկալ»,- նշեց Մարին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



