«Ուժեղ Հայաստանից» Սեմյոն Բաբայանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում էր ներկայացրել՝ կապված Նիկոլի վարքագծի հետ. դիմումատուն բողոքել էր, որ այս տարվա հունիսի 11-ին Նիկոլը պնդել է, թե ընդդիմադիր ուժերի քվեների 100%-ը եղել է գնված: Բաբայանը պահանջել էր բողոքն ընդունել վարույթ, վերոհիշյալ հայտարարության հիման վրա հարուցել վարույթ՝ վարքագծի կանոնների խախտման փաստով, ինչպես նաև կայացնել պաշտոնական եզրակացություն:
Եվ ահա պազվում է, որ ԿԿՀ-ն դիմումն անգամ հրաժարվել է ընդունել վարույթ և քննել. գտել են, որ Նիկոլի՝ դիմումով նկարագրված վարքագիծը չի պարունակում վարքագծի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ:
Տեղի ունեցածը ընտրովի արդարադատութան կամ ընտրովի պատասխանատվության դրսևորման հստակ օրինակ է՝ «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» տրամաբանության մեջ. պետական ինստիտուտների գործադիր իշխանությունից ունեցած կախվածության հերթական ապացույցի հետ գործ ունենք, ըստ էության:
Ողջ խնդիրն այն է, որ Նիկոլի կողմից արված պնդումը սովորական քաղաքական հռետորաբանություն չէ. եթե երկրի ղեկավարն անում է նման հայտարարություն, ապա կա՛մ դա պետք է ուղեկցվի հարյուրավոր դատավճիռներով, կա՛մ, եթե դրանք չկան, այն վերածվում է քաղաքական ընդդիմախոսներին անհիմն պիտակավորման, ինչն ուղղակիորեն խախտում ոչ միայն քաղաքական էթիկայի կանոնները: Մերժելով դիմումը՝ ԿԿՀ-ն հանդես է եկել որպես գործադիր իշխանության քաղաքական վահան, ինչը վկայում է այն մասին, որ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը, որ դեմոկրատիայի հիմքն է, Հայաստանում պրակտիկորեն գոյություն չունի. երբ հարցը վերաբերում է իշխող քաղաքական ուժին, օրենքն ու իրավունքը մղվում են երկրորդ պլան:
Պատկերցնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե նմանօրինակ հայտարարություն ընդդիմությունն արած լիներ:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել