Օդում կախված լուրերի համաձայն ՀՀ ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը` Վիճակագրական կոմիտեի ղեկավարը, փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս: Նավը լքելու իր ցանկության պատճառի մասին երեկ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Ֆիննախը հայտնեց, որ բյուջեյի եկամուտները գերակատարվել են 106 տոկոսով ու նախորդ տարվա համեմատ գերակատարվել են 210.1 մլրդ դրամով, իսկ ծախսերը կազմել են 1.58 տրլն, հետևաբար գոյացել է 67 մլրդ դրամ, 342 մլրդ պակասորդի փոխարեն: Սա սուտ է: Ուղղակի սուտ տեղեկություն է: Օրենքով նախատեսված էր 1.9 տրլն բյուջե, ոչ թե 1.58 տրլն: Իրականում բյուջեում ահռելի 15 տոկոսանոց ճեղքված կա ոչ թե 1.5 տոկոսանոց ավելցուկ (ինչպես հայտնում է ֆիննախը), որը գնալով աճում է: Այսինքն բյուջեն ոչ թե +67 մլրդ ա, այլ -300 մլրդ:
Սա է` հաշվել իմացող ու գեշ կեղծիքներ անել չցանկացող մարդկանց դիմում գրելու ցանկության պատճառը: Իրենք գիտեն` ինչ ա գալիս գլխներիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել