Նիկոլը, ըստ էության, խուսափողական պատասխան է տվել՝ իրականում հայտնվելով ծիծաղելի իրավիճակում. կարծել, թե սեփական պատվերի իրագործման կադրերը նա չի տեսել, ուղղակի աններելի հիմարություն կլիներ, քանի որ հենց այդ կադրերի նկարահանումն իսկ նրա պատվերով է տեղի ունեցել. սիրում է շոուներ դիտել:
Նիկոլը փորձել է արհեստականորեն դիստանցավորվել իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործողություններից՝ հասկանալով, որ գնահատական տալը կարող է իրավական կամ վարկանիշային ռիսկեր պարունակել իր համար: Նա, սակայն, չի հասկացել, որ լինելով վարչապետ՝ ինստիտուցիոնալ պատասխանատվություն է կրում իր ուժայինների վարքի համար: Ասել կուզի՝ փորձում է Ծառուկյանին բռնելու պրոցեսից իր համար քամել քաղաքական կապիտալ՝ միաժամանակ, սակայն, հրաժարվելով սեփական հրամանի կատարման ընթացքում թույլ տրված կոշտ խախտումների համար բարոյաքաղաքական պատասխանատվություն կրելուց։
Թող հրաժարվի. որքան շատ ջայլամ ձևանա, այնքան ավելի արագ կիշխանազրկվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



