Սկզբունքորեն ոչ մի անակնկալ չի էլ գրանցվել. ո՞վ չգիտի՝ ինչ սիստեմ է ստեղծել Նիկոլը, ո՞վ չգիտի, որ հենց Նիկոլի ձեռամբ է այսօր վարկաբեկվում ժողովրդավարությունը ոչ միայն Անդրկովկասում. երբ եվրաչինովնիկները մեծ սիրով աչք են փակում այս ամենի վրա ու Նիկոլի գրպանը «չամիչով բուլկիի» փող դնում, ինչպես դա արեց ասենք երբեմնի հմայիչ Ուրսուլան, իրական արդարադատությունը մղվում է երկրորդ պլան, և գործի են անցնում Վարդապետյան Աննայի իրավաբան կոլեգաները, որոնք ունեն մի հանձնարարական՝ մեկուսացնել Նիկոլի վարկանիշը ոչնչացնող քննադատներին, ստեղծել իշխանությունների համար իդեալական պայմաններ՝ հնարավորինս սահուն կերպով կյանքի կոչելու կործանարար ծրագրերը:
Նիկոլի առաջիկա ամենամեծ խնդիրը հանրաքվեի հարցի լուծումն է, իսկ դրա համար պետք է ոչ միայն բարենպաստ օրենսդրական միջավայր, որի գեներացմանը ձեռնամուխ են եղել ՔՊ-ականները, այլև օբյեկտիվ, փաստահեն քննադատության բացառում, քանի որ հակառակ դեպքում Նիկոլը կարող է սեփական գլխին գցել այն տոննայանոց ծանրաձողը, որը նրա վզին դրել են Իլհամն ու ուրսուլաները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5820
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



