Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։

Հիշեցնեք, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել