Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/06/28/1308069
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



