Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան ծնված 1,5 տարեկան աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։
Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։
Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այն բնակարանը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գտնվում է շենքում, որը գազաֆիկացված չէ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



