Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին, եթե վտանգվի ազգային ջրային անվտանգությունը՝ Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման պայմանագիրը կատարելուց վերջինիս հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հենց որ մենք բախվենք ազգային անվտանգության սպառնալիքի, իսկ ջրային ռեսուրսները դրա մի մասն են, մենք պատերազմ կսկսենք Հնդկաստանի հետ։ Անշուշտ», - ասել է Ասիֆը։

Իսլամաբադը կդիտարկի ռազմական գործողությունների հնարավորությունը, եթե կոնկրետ ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Հնդկաստանը տագնապալի արագությամբ շարժվում է դեպի Պակիստանի ջրամատակարարման խաթարում՝ ջուրն օգտագործելով որպես զենք, հավելել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար Չանդրա Պրակաշ Պատիլը հայտարարել էր, որ Ինդոսի ջրերի հասանելիությունը Պակիստանին կարող է ամբողջությամբ դադարեցվել մինչև 2028 թվականի հունիսը, եթե վերջինս դադարեցնի անդրսահմանային ահաբեկչությանը աջակցությունը։

Պակիստանը բախվում է ջրի սուր պակասի՝ 2025 թվականի ապրիլին Փահալգամում իրականացված ահաբեկչությունից հետո Հնդկաստանի կողմից Ինդոսի ջրերի մասին երկկողմ պայմանագրի գործողությունը կասեցնելու պատճառով, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել