Հունիսի 7-ի «ընտրություններին» մասնակցած 18 ուժերից առնվազն 7-ը դիմել է սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ընտրությունների» արդյունքները։
Դժգոհ են թե՛ տարբեր դիրքավորմամբ ընդդիմադիր ուժերը և թե՛ պրոիշխանական ուժերը (օրինակ՝ նիկոլի «ձախ թեկնածուի» կուսակցությունը):
Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել։
ՀԳ. Ներկայիս ՍԴ-ն կազմված է բացառապես քպ-ի իշխանության օրոք նշանակված սուբյեկտներից, հետևաբար այդ կառույցից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նույնիսկ հայտնի «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում։ Սակայն ժանրի կանոնները պահանջում են անպայման սպառել նաև ա՛յդ ատյանը։ Որ վաղը-մյուս օրը չասեն՝ բա դիմեիք, բա բողոքեիք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid06kSZvSVFPpZsxYiCghUBn2YxxR7rAmvn34Qree3r1EvbURicWANp2zJRyXmxwagtl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



