Փորձելով ապացուցել, թե իբր ընդդիմության ձայներն ուռճացված են՝ ընտրակաշառատվության հետևանք՝ ՔՊ-ական Հակոբյան Հասոն հայտարարել է, թե բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ միայն «եռագլուխ» ընդդիմութան ձայներն են, որ 100-150 հազարով ավել են իրականից: Նա կոչ է արել թվերը վերցնել, համեմատել ու համոզվել:
 
Փաստորեն՝ ՔՊ-ականն այս ընթացքում հասցրել է լիովին կտրվել իրականությունից. բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ հասարակության շրջանում կար մի ահռելի շերտ, որը կա՛մ հրաժարվում էր պատասխանել համապատասխան հարցին, կա՛մ հայտարարում էր, որ չի կողմնորոշվել. ընդդիմադիր ընտրազանգվածը, ելնելով վարչական ռեսուրսի ճնշման վախից կամ անվստահությունից, ըստ էության, թաքցրել է իր իրական նախապատվությունը հարցումների ժամանակ։ Հասոն հերթական անգամ ի ցույց է դրել սեփական տգիտությունն ու ցույց տվել, որ չի տիրապետում ընտրական սոցիոլոգիայի հիմնական կանոններին, ինչը, իհարկե, զարմանալի չէ. Հասոն՝ ուր, գիտությունը՝ ուր:
 
Մյուս կողմից՝ եթե ընդդիմությունը կարողացել է երկրում իրականացնել նման մասշտաբի կաշառատվություն, ապա հարց է ծագում՝ ո՞ւր էր ՔՊ-ական իշխանությունը, կոլապսի մե՞ջ էր, թե՞ «պեռաժկի» էր ուտում ավտոբուսներում:  Ի վերջո եթե իսկապես կա 100-150 հազար կաշառված ընտրող այս երկրում, ապա որտե՞ղ են տասնյակ հազարավոր քրեական վարույթները և դատավճիռները, թե՞  հասոները կարծում են՝ մի քանի տասնյակ շինծու ձայնագրությունների օգնությամբ կարող են մոլորության մեջ գցել ողջ հասարակությանը, «սևացնել» ընդդիմությանը:
 
Հակոբյան Հասոն ուղղակի չի ցանկացել ընդունել, որ ազգի մի հսկայական շերտ իրենց ուղղակի ատում է. ինքնախաբեությունը Հասոյին հաճելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել