Միգուցե մենք հիմա ունենք այդ պլան բ-ն, որի մասին դուք ասում եք, դրա համար մենք կշարժվենք այդ պլան բ-ով, կհամախմբենք ընդդիմությանը, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության: Այս մասին խմբագիրների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն, եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, մենք դրա դեմ պայքարելու ենք: Ես իրոք, անկեղծ վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ, մենք դրա համար արել ենք ամեն ինչ, մենք մեր հարցումներով տեսել ենք դա, մենք տեսել ենք այդ հաղթանակը՝ վատագույն դեպքում 2 ուժի հաղթանակը, բայց հաղթանակը գողացան խախտումներով:
Նախընտրական փուլում արեցին ապօրինություններ, հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ, մենք բոլոր դեպքերում գործ ունենք պետության հետ: Մեր թիմակիցները կալանավայրերում են, եթե մենք թույլ տայինք գոնե 1 ապօրինություն՝ վստահ եղեք, որ ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր կգտնվեին ղեկավարների հետ միասին կալանավայրերում»,- նշել է Կարապետյանը:



