Starnews.am-ը գրում է․

Հաղորդավար Արա Ղազարյանը ևս անդրադարձել է այն բուռն քննարկումներին, որոնք ծավալվել են բլոգեր Սոնա Մանուկյանի արտահայտություններից հետո։

Արա Ղազարյանը նշել է, որ, իր կարծիքով, Սոնա Մանուկյանի խոսքը միտված չի եղել որևէ ազգի վիրավորելուն կամ ռասիստական ու ազգայնամոլական գաղափարներ տարածելուն։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ բլոգերը պարզապես այնքան էլ հաջող չի ձևակերպել իր միտքը, ինչի հետևանքով այն տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։

Միաժամանակ նա ընդգծել է, որ յուրաքանչյուր հարց ունի նաև մյուս կողմը։ Ղազարյանի կարծիքով՝ որոշ մարդկանց մոտ կարող են լինել հիգիենայի հետ կապված խնդիրներ, սակայն դա չի կարելի ընդհանրացնել որևէ ազգի նկատմամբ։ Նա նաև հիշել է Հայաստանում ապրելու տարիներից մի դրվագ՝ պատմելով, թե ինչպես էր իր հարևանը շենքի մուտքում դատարկում փոշեկուլը՝ ընդգծելով, որ նման վարքագիծը միայն մեկ ազգի բնորոշ չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել