Մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 08։00-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։ 

Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը՝  երեկվանից Վանաձորում փնտրում են 7-ամյա և 13-ամյա քույրերին։ Նրանց Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել