Պետք է հասկանալ՝ ինչու է Ալենը «դրոշացավ» կպել: Նպատակը գեթ մեկն է՝ քողարկել այն պետականաքանդ գործունեությունը, որ ՔՊ-ն իրականացրել ու իրականցնելու է: Արցախը հանձնելուց առաջ էլ Նիկոլն էր, հիշում եք, դոշ տվել դրոշի համար՝ պահանջելով այն սիրել ու փայփայել, չթողնել անգամ, որ վրան փոշի նստի կամ կեղտոտվի:
Նոր զիջումներից առաջ ալենները փորձելու են այս եղանակով մեղմել հասարակական դժգոհությունները, որոշ բնակավայրեր թուրքին տալուց առաջ փոձելու են դրանց դիմաց դրոշ տեղադրել՝ համոզելու, թե իրենց իշխանությունը գիտի պետության ու այն խորհրդանշող դրոշի արժեքը՝ պատրաստ լինելով դրա համար «քյալլա տփել»:
Իրականում բոլորին էլ հասկանալի է, որ կարևորը ոչ թե այստեղ կամ այնտեղ տեղադրված դրոշների քանակն է, այլ այն քաղաքականությունը, որն իրականացվում է։ Եթե իշխանությունը մի ձեռքով բարձրացնում է դրոշը, իսկ մյուսով հրաժարվում այն սկզբունքներից, որոնց վրա խարսխված է պետականությունն ու հայ ժողովրդի ինքնությունը, ապա դրոշն այդ պարագայում վերածվում է ընդամենը մանիպուլյացիայի նպատակով շահագործվող սիմվոլի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



