Panorama.am-ը գրում է․

«Պետք է հասկանամ՝ ի՞նչ նպատակով է գալիս» ,-լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, որ արդյո՞ք կընդունի Նիկոլ Փաշինյանին, եթե նա գա Կաթողիկոսի դուռը, կների՞ նրա բոլոր մեղքերը։

 «Յուրաքանչյուր մեղանչող պետք է ապաշխարհության շրջան անցնի, պետք է անդրադարձում ունենա և զղջա իր թույլ տված սխալների համար ու ներում ստանա երկնավորից»,-հավելեց նա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ կարևոր ծառայության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել