Ներկա պահին Վրաստանին գազով ապահովում է երկու ընկերություն՝ ադրբեջանական SOCAR-ը, որի մասնաբաժինը կազմում է 75%, ինչպես նաև ռուսական «Gazprom Export»-ը: Ի դեպ՝ Վրաստանի ներսում գազ բաշխող ընկերություններից ամենախոշոր դերակատարը «SOCAR Georgia Gas»-ն է:
Ինչ վերաբերում է վերջն 10 տարվան, ապա այստեղ ևս ադրբեջանցիներն առաջատար են. 2016–2020 թվականներին, օրինակ, Ադրբեջանի բաժինը գերակշռող է եղել՝ 85–95%-ի սահմաններում, և միայն վերջին տարիներին է Վրաստանն ավելացրել ռուսական գազի մատակարարումները:
Սա նշանակում է, որ եթե Գռզոյի ուզածը կատարվի ու Նիկոլը վերարտադրվի, ապա Հայատսանի հիմնական գազամատակարարը դառնալու է SOCAR-ը, և թերևս հենց այդ պատճառով է, որ Գռզոն առայժմ խուսափում է անուններ հնչեցնելուց՝ վախենալով հանրային արձագանքից; Իսկ թե ինչ է այս ամենը նշանակում, թերևս ավելորդ է երկար-բարակ ներկայացնելը, քանի որ պարզից էլ պարզ է, որ եթե SOCAR-ը դառնա Հայաստան գազի հիմնական մատակարարը, Իլհամի ստրուկների ենք վերածվելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



