Բացարձակ կեղծիք է տարածվում, թե մենք իշխանությանն ենք միանալու, նրանց ձայներ ենք տալու, կեղտոտ քարոզչություն է: Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Հենց տեսան, որ մեր վարկանիշն աճում է, մեր դեմ սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել: Ամեն ինչ անում են ընտրողներին մոլորության մեջ գցելու համար: Բնակչության վրա փորձում են ազդել ոչ միայն վախ ներշնչելով, այլև իր դեմ կեղտոտ քարոզչություն իրականացնելով և որ սոցցանցերում հայտնվել են էջեր, որոնք իր դեմ սուտ քարոզչություն են անում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել