15:14 , 31 մայիս, 2026Բացարձակ կեղծիք է տարածվում, թե մենք իշխանությանն ենք միանալու, նրանց ձայներ ենք տալու, կեղտոտ քարոզչություն է: Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Հենց տեսան, որ մեր վարկանիշն աճում է, մեր դեմ սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել: Ամեն ինչ անում են ընտրողներին մոլորության մեջ գցելու համար: Բնակչության վրա փորձում են ազդել ոչ միայն վախ ներշնչելով, այլև իր դեմ կեղտոտ քարոզչություն իրականացնելով և որ սոցցանցերում հայտնվել են էջեր, որոնք իր դեմ սուտ քարոզչություն են անում»։