Գանձաքարում Նիկոլը հիշել է «Սրբազան շարժումը»՝ պնդելով, թե եթե իրենք զիջեին ու գնային այլ ճանապարհով, ապա առնվազն Իջևանի կեսը կորցրած կլինեինք: Նիկոլն այդ շարժումը որակել է որպես դավադրություն:
 
Իրականում այն, որ սահմանն Իջևանի մեջտեղով չի անցնում, շնորհիվ Սրբազան շարժման է նաև: Ավելին՝ այն, որ դեռևս Տիգրանաշենը ՀՀ տարածքում է, էլի շնորհիվ այդ շարժման է, քանի որ դեռ 2024-ին էր Նիկոլն Իլհամի առաջ պարտավորվել արագորեն հանձնել այսպես կոչված անկլավները, ինչի նպատակով Բաքուն կոշտացրել էր իր հռետորաբանությունը՝ վախ սերմանելու հայ հասարակության ներսում:
 
Սրբազան շարժումը, սակայն, գոնե միառժամանակ պրոցեսը կանգնեցրեց՝ ցույց տալով, որ  հասարակությունը պատրաստ չէ պարել Իլհամի դուդուկի տակ, և ավելի շուտ Նիկոլն իր կաբինետից դուրս կթռչի, քան ՀՀ-ն իր սուվերեն տարածնքրեից բնակավայրեր կհանձնի թշնամուն: Սա ազդակ դարձավ՝ ոչ միայն ՔՊ-ին, այլև նախևառաջ թուրքերին, որոնք,ըստ էության, վախեցան, որ եթե շատ գազ տան, ՔՊ-ն կարող է իշխանազրկվել Հայաստանում.  իշխանության կարող էին գալ այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն Արցախը, այլև Բակուրակերտը կարող էին հետ բերել՝ Իլհամի համար դրանից բխող հետևանքներով:
 
Ցավոք, շարժումը տապալվեց, իսկ դրա առաջնորդը հայտնվեց բանտախցում, իսկ թե ինչպես կամ ինչու այդպես ստացվեց, թերևս խոսակցության այլ թեմա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել