Նիկոլի ձեռքի տակ պրեզիդենտ աշխատող Խաչատուրյան Վահագը, պարզվում է, որոշել է արժեզրկել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը. դրանով Ավանեսյան Անոյին է պարգևատրել Նիկոլի պասով:
 
Ցանկացած մտածող արարածի մոտ հարց պետք է առաջանա՝ հանուն ինչի՞, ի՞նչ մի հերոսություն է Անոն  արել, որ արժանացել է նման պարգևի: Վերջիվերջո Անոն մի վիճելի կերպար է, որի պաշտոնավարման ընթացքում համակարգում արձանագրվել են բավական վիճելի զարգացումներ: Հայաստանում ցայսօր որակյալ բուժօգնություն ստանալը շատերի համար լրջագույն խնդիր է՝ է՛լ չասած գների մասին և այլն: Այսինքն՝ մեծագույն ցանկության դեպքում անգամ շատ դժվար է Վահագի արածի համար որևիցե արդարացում գտնել. Անոն առավելապես ասոցացվում է համակարգաքանդ գործունեության հետ:
 
Միայն մի բացատրություն կարող է սրան լինել՝ քաղաքական որոշումն ու  դրա հիմքում ընկած քաղաքական դրդրապատճառները: Հնարավոր է, որ այս ընթացքում Անոն կարողացել է էքսկլյուզիվ ծառայություններ մատուցել ՔՊ-ին՝ հանրահավաքներին մարդ բերելու, իր ենթակաների շրրջանում ՔՊ-ի քողարկված քարոզչությունն իրականացնելու և այլնի տեսքով: Նիկոլը թերևս գոհ է մնացել Անոյի կուսակցական գործունեությունից ու տարվելով նրա «հեզաճկուն» պարով՝ որոշել է խրախուսել «հեզաճկունին»:
 
Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ սա Անոյի համար իրականում պատվավոր հանգստի ուղարկվելու նախերգանքն է: Շատ հնարավոր է, որ Նիկոլն առոջղապահության նոր նախարարի իր թեկնածուն ունի,և որպեսզի Անոն շատ չնեղվի, նրան նման կերպ են սիրաշահում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել