Tert.am-ը գրում է.
Հայաստանի կողմից դեռևս պատասխան չի ստացվել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակին՝ ուղղված հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որով զգուշացվում էր գազի, նավթամթերքի և ալմաստի մատակարարման համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շարունակման դեպքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դեռևս պատասխան չկա։ Բայց, կարծում եմ, նամակում դիրքորոշումը շատ հստակ է շարադրված։ Մենք բոլորս գտնվում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում։ Շատ տարիներ այս հարաբերությունները կառուցվել են բոլոր պետությունների հետ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանց նավթն ու գազը մատակարարվում են բավականին շահավետ գներով», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ցիվիլյովը հավելել է, որ նույն գազի գինը Եվրոպայում մի քանի անգամ ավելի բարձր է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



