ԿԸՀ-ն, որի շեֆը Նիկոլի ամենաանհաջող ժուռնալիստ Հովակիմյան Վահագն  է, մերժել է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի դիմումը՝ քննարկման առարկա դարձնել Նիկոլի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում նրա կողմից  հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։
 
Ինչպես հայտնի է, Նիկոլն իր քարոզարշավը համեմում է  ֆիզիկական ու հոգեբանական սպառնալիքներով՝ «կզցնելուց»՝ ընդդիմադիր որոշ գործիչների սեռական օրգաններ կտրելու վերաբերյալ խայտառակ հայտարարություններ անելով: Ավելին՝ նա ուղղակիորեն թիրախավորում է նաև հասրաակ քաղաքացիներին՝ նրանց անվանարկելով, կոպիտ բառուբանով ճնշելով, կարճ ասած՝ իրեն քուչի խուժանի պես պահելով և իր այդ վարքը սեփական էմոցիաներով արդարացնելով:
 
Միամտություն կլիներ, իհարկե, կարծելը, թե Հովակիմյան Վահագը պետք է մատ թափ տար յուր շեֆի վրա, սակայն ԿԸՀ-ի նման կեցվաքը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ժողովրդավարության մասին ՔՊ-ական դեմքերի բարձրագոչ հայտարարությունների սնամեջությունը: Մինչ ընդդիմադիր ուժերի դեպքում իշխանությունները «ձվի մեջ մազ են փնտրում»՝ կախվելով ամեն մի հնչյունից, սեփական հակաօրինական ու զազրելի գործողությունների համար պատասխանատվություն կրել չեն ուզում՝ ցույց տալով իրենց իրական դեմքը: Հարց է առաջանում՝ նման ԿԸՀ-ի պարագայում հրապարակվելիք ընտրությունների արդյունքները կարո՞ղ են վստահություն ներշնչել, և կա մեկը, ով հավատում է, որ հունիսի 8-ին հրապարակվելիք տվյալները լինելու են իրականության օբյեկտիվ արձանագրո՞ւմը, ո՞վ է այդ՝ Հովակիմյան Վահագին անծանոթ մարդը:
 
Ընդդիմությունը պետք է պատրաստվի հետընտրական գործընթացների, առանց որոնց անհնար է լինելու Հայաստանը ՔՊ-ից մաքրելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել