ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվելու էր մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը: Մինչև սահմանված ժամը, սակայն, կրկին քվորում չէր ապահովվել, քանի որ գրանցվել էր 9 պատգամավոր: Այս համատեքստում նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ներկայացնելով կանոնակարգ օրենքը, հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



