ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությանը վերջ դնելու ապագա համաձայնագիրը կկանխի երկրի կողմից միջուկային զենքի մշակումը։
«Այս գործարքը (Իրանի հետ – խմբ.) կլինի ձախողված JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր – խմբ.) ճիշտ հակառակը… որը Իրանի համար միջուկային զենքի ուղիղ և բաց ճանապարհ էր։ Ոչ, ես նման գործարքներ չեմ կնքում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ներկայումս Իրանի միջուկային ծրագրի գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրեր չկան. 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի կողմից կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (JCPOA) կամ այսպես կոչված միջուկային համաձայնագիրը լրացել է 2025 թվականի հոկտեմբերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



