Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ: Այս մասին հայտնել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
Նա իր ուղերձում ընդգծել է, որ երեխա մեծացնելու, դաստիարակելու և ընտանիքը պահելու տարիները չպետք է անտեսվեն պետության կողմից։
«Ձեր տարիների չարչարանքը, երեխա մեծացնելն ու դաստիարակելը չպետք է կորի։ Այդ բոլոր տարիները պետք է հաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ, ամրագրվեն աշխատանքային գրքույկում և հետագայում հաշվի առնվեն աշխատանքի ընդունվելու, ավելի բարձր աշխատավարձ ստանալու, թոշակի և սոցիալական այլ իրավունքների ձևավորման ժամանակ։ Պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ձեր հանդեպ արդարություն լինի։ Խնդրում եմ՝ վստահեք ինձ։ Այս ամենը լիարժեք իրականացվելու է վեցերորդ քվեաթերթիկի միջոցով»,- ասել է Արման Թաթոյանը։



