281_coverՄարդը բանական էակ է: Նա շփվում է մարդկանց, բնության հետ:  Դիմացինիդ հետ շփվելու համար պետք է ճանաչես նրան, բայց նախ և առաջ մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ:

Ինչ եմ հասկանում <ճանաչիր  ինքդ քեզ> արտահայտությունն ասելիս :

Նախ և առաջ պետք է իմանալ՝ ով ենք մենք, որտեղից ենք եկել, ուր ենք գնում  և որն է մեր նպատակը այս կյանքում: Տալով այս հարցերի պատասխանը, մենք կկարողանանք վստահորեն ասել,որ ճանաչում ենք ինքներս մեզ: Ճանաչելով մեզ, իմանալով ինքներս մեզ, մենք կարող ենք տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ, կարող ենք գտնել մեր մեջ ապրող լույսը և մեր առաջ բացել բազմաթիվ դռներ: Պարզապես պետք է լավ ճանաչենք մեզ, իմանանք մեր թույլ և ուժեղ կողմերը: Հիմնվելով դրանց վրա՝ առաջ գնալ և ավելի կատարելագործվել: Իսկ չճանաչելով ինքներս մեզ, մենք պարզապես մենք չենք, այլ՝ ոչ ոք: Մենք ենք մեր գոյության ապացույցը, հակառակ դեպքում մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնի:

Կան նաև այլ տեսակետեր. կճանաչես ինքդ քեզ,երբ քո դիմաց դնես նպատակ և հասնես դրան: Այդ կերպ դու կբացահայտես քո մեջ կամքի, նպատակասլացության ուժը ,կհասկանաս թե որքան համառ ես դու, որքան է քո մեջ ձգտումը, արդյո՞ք այն ավելի մեծ է, քան ալարկոտությունը: Եվ վերջապես ճանաչելով ինքդ քեզ դու ավելի վստահ կդառնաս, կկարողանաս լիովին հավատալ քո ուժերին, կգործես վստահ, և կբացվեն քո առաջ կյանքի դռները:

<Ճանաչիր ինքդ քեզ, որ ճանաչես դիմացինիդ>. ես առաջնորդվում եմ այս կարգախոսով  :  Թերևս, եթե չճանաչեմ ինձ, ինչպե՞ս պետք է ասեմ, թե ով է դիմացինս:

Ժամանակն իրենն է ասում,  և այդ ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են, միայն իրենց <ես>ն է մնայուն, իսկ այդ <ես>ը կձևավորվի այն ժամանակ, երբ մենք ամբողջությամբ կիմանանք՝ ով ենք մենք : Դա կլինի երկար տարիներ հետո, քանի որ ժամանակի ընթացքում մենք ավելի ու ավելի ենք բացահայտում ինքներս մեզ և մեր մասին հստակ կարծիք կարող ենք տալ միայն մահվանից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել