Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 25 նավ, այդ թվում՝ լցանավեր, կոնտեյներատարներ և այլ առևտրային նավեր։ Այս մասին հայտնել են ԻՀՊԿ Ռազմածովային ուժերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն հայտարարության, որը մեջբերում է Fars գործակալությունը, անցումն իրականացվել է թույլտվություններ ստանալուց հետո և ԻՀՊԿ ՌԾՈւ-ի հետ համագործակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել