Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Զախարովան, մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները Հայաստանում ընտրությունների նախաշեմին իբր ռուսական ապատեղեկատվական արշավի մասին, տեղադրել է Փաշինյանի հրապարակած տեսանյութը, որում նա տառ առ տառ արտասանում էր «անասնագլխաքանակ» բառը։

«Օրերս տեղի ունեցավ հերթական հզոր տեղեկատվական արտահոսքը՝ իբր «EUvsDisinfo»-ի հետաքննության քողի տակ, որը ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար»,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։

Եվրոպական լրատվամիջոցների հոդվածներում պնդվում է, թե Ռուսաստանը իբր արհեստական բանականության կիրառմամբ գործարկել է ապատեղեկատվության «Մատրյոշկա» գործողությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել