Հարց է ծագում՝ եթե Հրաչիկը բացառում է, ապա ինչո՞ւ են պարբերաբար հակառակի մասին փաստող տարբեր ֆորմատի նյութեր ջրի երես դուրս գալիս: Ախր փոքր երկիր է, ախր որևիցե բան այստեղ թաքցնելն անհնար է: Օրինակ՝ ո՞վ չգիտի, որ Նիկոլի քարոզարշավին մասնակցում են տարբեր կրթօջախներից բերված մանկավարժները, նույնիսկ համատիրությունների աշխատակիցները, ո՞վ չգիտի, որ եթե վարչական ռեսուրս չկիրառվի, ապա Նիկոլը մասխարայի կվերածվի՝ ի դերև հանելով թուրքերի հույսերը. աչքերն ուղղակի կհանեն Նիկոլի զոհը դարձածների ծնողներն ու հարազատները: Որևիցե իշխանություն առանց վարչական ռեսուրսի չարաշահման դեռ ոչ մի քարոզարշավ չի արել, «մազից կախված» Նիկո՞լը պետք է այդ ռեսուրսից հրաժարվի, հրաժարվի, որ ի՞նչ լինի:
Առանց վարչական ռեսուրսի այս իշխանությունը ոչ միայն չի կարողանալու վերարտադրվել, այլև նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարելու, և այս մասին շատ լավ գիտի Նիկոլը, որին հստակորեն զեկուցում են, թե ինչպիսի արագությամբ է անկում ապրում իր ռեյտինգը, որքան շատ է հանրային ատելությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5644
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



