Tert.am-ը գրում է.

«Արարատցեմենտ» գործարանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապված չեն առաջիկա ընտրությունների հետ։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Եթե այդ խախտումները հայտնաբերվեին 2018 թվականին, գործընթացը կսկսվեր 2018-ին, եթե 2028-ին՝ ապա 2028-ին։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք ապօրինի գույքի հետևից չենք գնալու, ապա վստահեցնում եմ՝ նրանք սխալվում են։ Մենք գնալու ենք, և որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս լինել չի կարող»,- ասել է նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել