Մինչ ՌԴ-ն ավելի ու ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը Հայաստանի նկատմաբ՝ պահանջելով նույնիսկ մինչև այս ամառ հստակեցնել ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարց, ինչպե սնաև հանդես գալով «քաղաքակիրթ ապահարզանի» առաջարկությամբ, Նիկոլն անում է հայտարարություններ, որոնք  աչքի են ընկնում կեղծավորությամբ՝ առաջացնելով տարակուսանք՝ արդյոք այս մարդը ռուսներին հիմարի տե՞ղ է  դնում, թե՞ իրեն նրանցից ավելի խելացի է կարծում:
 
Շնողում Հակոբյան Աննայի սիրելին վստահեցրել է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի անելու: Բանը հասել է նրան, որ թուրք-արևմտյան հատուկ ծառայութունների հետ նույնքան հատուկ հարաբերություների մեջ գտնվող Նիլկոլը այս կոնտեքստում փնովել է ընդդիմությանը՝ ասելով. «Ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ, ժողովո՛ւրդ ջան, հումորը՝ հումոր, բայց հումորն էլ...։ Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ու ես այդպես էլ վերաբերվում եմ»:
 
Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Նիկոլը որպես ռուսամետ պիտակավորվող ընդդիմությանը մեղադրում է պակաս ռուսահպատակ լինելու համար՝ վստահեցնելով՝ ինքը նրանցից շատ ավելի լավ կարող է ՌԴ-ի հետ լեզու գտնել ու քսմսկվել: Մարդ պետք է իսկապես հատուկ տաղանդ ունենա՝ նման բաներ դուրս տալու ու այդ դուրս տվածից քաղաքական կապիտալ կուտակելու փորձեր անելու:
 
Ըստ էության՝ Նիկոլը փորձում է ռուսներին հիմարացնել՝ կարծելով, թե Մոսկվայում վերջին 8 տարվա նրա վարքը բավարար չափով չեն վերլուծել ու չեն հիշում ո՛չ իշխանությունը վերցելուց հետո ՌԴ-ի դեմ դեմարշ անելը, ո՛չ պատերազմը Պուտինի հորդորով չկանգնեցնելը, ո՛չ էլ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու Պրահայում Արցախը որպես Ադրբեջան հռչակելը. Պուտինը խոստովանել էր, որ այդ մասին իմացել է մամուլից միայն:
 
Արևմուտքը բնավ բարեգործություն չի անում, երբ օգնում է ՔՊ-ին վերարտադրվել: Թող ոչ ոք հույս չունենա, թե Նիկոլի վերարտադրության դեպքում Հայաստանը կարող է մնալ ռուսական ազդեցության գոտում. Աննայի սիրուն աչքերի համար չեն Նիկոլի ոռից բրդում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել