Սպիտակում Նիկոլը կրկին ջանացել է դուր գալ Իլհամին ու հայտարարել. «Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, Նախիջևան, մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ»: Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի կանգառի հոգեբանությունից և Հայաստանի Հանրապետությունն ընկալի որպես հայրենիք և հանգրվան, իսկ այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն այն է, որ իրենք կանգառի ըմբռնումը փոխում են հանգրվանի ըմբռնման. տեղ ենք հասել:
Ի՞նչ է ուզում արած լինել Նիկոլը: Նա Հայաստանն ու հայությանը պատմական ազգից ու երկրից փորձում է դարձնել բացառապես ժամանակակից ազգ ու պետություն: Ի՞նչ է անում Իլհամը: Նա անում է հակառակը՝ ադրբեջանցիներին ու Ադրբեջանը ժամանակակից՝ պատմություն չունեցող ժողովրդից ու երկրից ջանում է դարձնել պատմական ազգ ու պետություն:
Ինչո՞ւ է սա կարևոր: Խնդիրն այն է, որ Հայաստանի գոյաբանական լեգիտիմությունն անմիջապես զրոյանում է ճիշտ այն պահին, երբ մենք դադարում ենք պատմական ազգ լինել: Այս իմաստով Հայաստանը նման է Իսրայելին. Իսրայելի լեգիտիմության աղբյուրը պատմականությունն է: Չկա աստվածաշնչյան պատմությունը, ուրեմն Իսրայելը ոչ լեգիտիմ գոյացություն է: Նույնը՝ Հայաստանի պարագայում. չկա հայոց բազմահազարամյա պատմությունը, չկա չլուծված Հայկական հարցը, ուրեմն չի կարող Հայաստան լինել այս տարածաշրջանում, իմաստը կորում է: Անտեսվո՞ւմ է Մուշի, Վանի կամ ասենք նույն Երևանի հայկական պատմությունը, ուրեմն չի կարող լեգիտիմ համարվել ներկայիս 3-րդ հանրապետությունը:
Ինչ վերաբերում է Իլհամին, ապա նա հասկանում է պատմության ուժն ու դրանից բխող իրավունքների խնդիրը, ուստի փորձում է իր չեղած պատմությամբ լեգիտիմացնել Երևանի ու Սևանի հանդեպ սեփական հավակնությունները:
Ակնհայտ է, չէ՞, թե այս երկուսից որ մեկի շանսերն են ավելի մեծ՝ հարատևելու մի տարածաշրջանում, որտեղ ամենակևրորը հենց պատմությունն է, իսկ ներկան՝ դրա արձագանքը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5635
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել