Իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անհայտ անձանց կշտամբելուց ու նրանց հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց հետո Նիկոլն անցել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին լուտանք թափելու գործին՝ այլևս չթաքցնելով նրանց հանդեպ իր ատելությունը: Հայտնի տեսանյութը փաստացի դարձել է տրիգեր՝ արցախցիների ու Արցախի ղեկավարության հասցեին ամենակեղտոտ հայտարարոթյուններն անելու ու նրանց թիրախավորելու համար՝ մի բան, որը շատ է  դուր գալիս հատկապես Իլհամին: Նիկոլը հասկացնում է, որ եթե վերարտադրվի, ապա անցնելու  է արցախահայերի ու Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հարցերը լուծելու գործին:
 
Իրականում Նիկոլին թևեր տված տեսանյութը կարող է և սարքովի լինել. այն, որ Արցախը թուրքի հող համարողը դա ակտիվորեն օգտագործում է Իլհամին հաճոյանալու, ընդդիմության հասցեին կեղտոտ սպառնալիքներ հնչեցնելու ու իր  խայտառակ վարքագիծն արդարացնելու համար, հուշում է, որ  դավադրության տարբերակը պետք է առնվազը չբացառել, չէ՞ որ իշխանություններին անհրաժեշտ էր մի պատրվակ՝ արցախահայությանը «սևերի» շարքին դասելու համար, և այդ պատրվակը փաստացի գտնվել է:
 
Նիկոլին անհրաժեշտ է նաև ընտրություններից հետո լուծել ընդդիմության հարցերը, և ակնհայտ է, որ այդ տեսանյութը կարող է և նոր բռնաճնշումների համար արդարացում դառնալ, եթե, իհարկե, այլ նոուհաուներ ՔՊ-ն չմոգոնի՝ ավելի հեռուն գնալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել