Tert.am-ը գրում է.

«Ղարաբաղյան կլանը» փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ քաղաքացու և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած թեժ բանավեճը:

Որևէ մեկը չփորձվի սեպ խրել Հայաստանի և ղարաբաղցիների միջև, իսկ «Ղարաբաղյան կլանը», որը փորձում է ՀՀ-ին ստրուկ դարձնելով գալ իշխանության և շարունակել թալանել, օգտվել հայաստանցիներից և ղարաբաղցիներից՝ իրենց սեփական շահերը բրդելու համար, չի հաջողելու: Այսօր ընդդիմադիր դաշտերը, «եռագլուխ պատերազմի կուսակցությունը» փորձում է Հայաստանը հետ տանել ու ներքաշել պատերազմի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, մենք այս խոսույթներին կոնկրետ պատասխան ենք տալիս և հատու ենք մեր ասածի մեջ: Հայաստանի ժողովուրդը հազիվ շունչ է քաշել և ապահով է իրեն զգում ՀՀ-ում»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել