Ընտրակաշառատվության ու վարչական ռեսուրսի դեմ իբր անխոնջ պայքար մղող Նիկոլը, որի որոշ համակիրներ ու թիմակիցներ, ինչպես պարզվում է, շատ լավ էլ չարաշահում են սեփական լիազորությունները (այդ մասին փաստող ձայնագրությունը Թաթոյանն էր հրապարակել), ընտրարշավին «ֆենոմենալ» առաջարկություն է  արել. առաջարկել է, որ ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհեն:
 
Վստահ եղեք, որ նման «առատաձեռնություն» Նիկոլը երբեք չէր դրսևորի, եթե  ընտրությունների գործոնը չլիներ: Շատ լավ հասկանալով մարդկանց ցանկություններն ու իր իսկ հորինած համակարգի խոցելի կողմերը՝ Նիկոլը օրը ցերեկով անում է մի բան ,որը եթե այլ քաղաքական ուժեր անեին կամ նմանատիպ մի այլ բան ձեռնարկեին, անպայմանորեն որպես կաշառատու կորակվեին՝ դրանից բխող բոլոր իրավաքաղաքական հետևանքներով:
 
Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն խայտառակ իրողությունը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում գործում են երկակի ստանդարտներ՝ Նիկոլի ստանդարտները, ինչը խոսում է այն մասին, որ օրենքի գերեկայության ու ժողովրդավարության մասին իշխանական բոլոր հայտարարություններն ուղղակի զառանցանք են ու ոչ մի կապ չունեն այն իրականության հետ, որում մենք ապրում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել