Tert.am-ը գրում է.
Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում: Այդ մասին քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը՝ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ:
Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ: Նա ընդգծեց, որ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ասել էր՝ տրամաբանական կլինի, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ, որին ի պատասխան Փաշինյանը նշեց՝
«Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ հարց դնել, հանրաքվե անել: Կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի: Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



