Ալենի հայտարարությունը շատ լավ ներդաշնակվում է Զատուլինի սպառնալիքների հետ. Զատուլինը սպառնացել էր, որ եթե ընտրություններում Նիկոլը հաղթի, ապա Մոսկվան պետք է չճանաչի նրա իշխանությունը, ինչը նշանակում է, որ ամռանը հեղափոխություն կարող է Հայաստանում տեղի ունենալ այս անգամ արդեն ռուսական դրոշի տակ: ՔՊ-ում,ըստ երևույթին, քաջատեղյակ են ռուսական իշխանություների մոտ տիրող տրամադրությունների մասին, ուստի որոշել են «յառի» հակառուս այս ագամ չխաղալ ու Մսկվային համոզել, թե իրենց իշխանության վերարտադրության դեպքում Հայաստանը կտրուկ քայլերի չի դիմի, կարմիր գծեր չի հատի:
Մյուս կողմից՝ եթե իսկապես 102-րդ ռամաբազան Հայաստանից դուրս չի դրվելու, ապա ԵՄ գնալու մասին իշխանական բոլոր հայտարարությունները, փաստորեն, անիմաստ աղմուկ են ընդամենը. չի կարող Հայաստանը լիարժեքորեն ինտերգվել Արևմոտքին, եթե այստեղ կա ՌԴ զինական ներկայությունը: Ստացվում է՝ առնվազը մինչև 2044-ը Հայաստանը պետք է մոռանա ԵՄ-ի մասին: Բայց այդ դեպքում է՛լ ինչո՞ւ է Նիկոլը Մակրոնի հետ երգում ու պարում, համբուրվում ու փիառվում:
Համբուրվում է, որ եվրոպացու տպավորություն թողնի, որ երբ շարքային ընտրողը գնա ու ընտրի, դա ՔՊ-ի համար ճակատագրական չլինի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5595
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



