Մեկնաբանելով Նիկոլի այն խոսքը, թե Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե ճակատագրական սխալ է եղել՝ ԱԽՔ Գրիգրոյան Արմենը կոչ է արել նայել շուրջբոլորն ու համոզվել, որ եթե Նիկոլը սխալ լիներ, ապա  այն ճանապարհը, որը մենք ընտրել էինք, այսօրվա արդյունքին չէր հանգեցնի:
 
Նիկոլի ԱԽՔ-ի այս հայտարարությունը չստացված «կռուտիտ» է, որի օգնությամբ նա ուղղակի փորձել է շեֆին հաճո գտնվել՝ շատ լավ իմանալով, որ վերոհիշյալ հայտարարությունն ուղղակի աբսուրդի ժանրից է. եթե ի սկզբանե ճակատագրական սխալ էր,ապա ինչո՞ւ ողբերգական իրականություն ստեղծվեց միայն այն ժամանակ, երբ իշխանության եկան ՔՊ-ականները: Ինչո՞ւ նախկին իշխանությունները կարողացան այդ շարժումը Հայաստանի համար մեծ առավելության վերածել ու երկիրը հզորացնել, թուրքերին կզցնել ու պատմաան արդարութունը մի փոքր վերականգնել,իսկ ՔՊ-ն՝հակառակը:
 
Այն ճանապարհը, որը հանգեցրեց ներկայիս իրավիճակին, ընտրեց Նիկոլը՝ նախ՝ մերժելով բանակցային սեղանին առկա առաջարկներն ու բանակցությունները սեփական կետից սկսելով, Արցախը որպես Հյաաստան հռակելով, ապա՝ սանձազերծված պատերազմում իրեն պահեց կատարյալ դավաճանի պես՝ երկիրը գիտակցված պարտության տանելով, իսկ հետո հայտարաելով, որ «ցելով» է Արցախը զոհել, որ մեզ ազատի «թոկից»:  
 
«Մենք» չկա, կա Նիկոլ, որ անխուսափելիորեն կանգնելու է դատարանի առաջ՝ անկախ նրանից՝ դա կլինի այս ամառ, թե ասենք մի 30 տարի անց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել