Այն խաղաղությունը, որն այսօր կա, մի փութ մեղրով անգամ չի ուտվի. սա ոչ թե խաղաղություն է, այլ անվերապահ կապիտուլյացիա, իսկ այդ խաղաղության ամենագլխավոր շահառուն Իլհամն է: Իլհամը քա՞ղցր է:
Ժողովրդի քվեով ձևավորված իշխանության քաղցրության մասին խոսող Հայկոն սեփական զգացողությունները վերագրել է ժողովրդին. այո, իշխանությունը քաղցր է, բայց ո՞ւմ համար, սեփական որդուն Նիկոլի մեղքով բռնկված պատետարզմում կորցրած մո՞ր, որին Նիկոլի մանկլավիկները քարշ են տվել ասֆակտներին, թե՞ ասենք հայկոյատիպ էակների համար, որոնք այսօր դարձել են մի ամբողջ երկրի տեր: Բացի դառնությունից, արյունից ու կորստից Նիկոլն այս ազգին այլ բան տվե՞լ է, ինչո՞վ պետք է հասարակությունը քաղցրանա, սպասվող 300000 ադրբեջանցիների վերադարձո՞վ,թե՞ Արցախի կորստով պետք է հայի քիմքը հաճոյանա…
Այս ամենից հաճոյանում է միայն հայկոների քիմքը. ձեռքներն իշխանություն է ընկել, փող ու վայելք:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



