Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե Նիկոլը եվրոպացիերին որքան խորը կմտնի, Անկարան մնում է իր դիրքերին: Թուրքիան հստակեցնում է, որ իր համար առաջնայինը Բաքվի շահերն են, այսինքն՝ Բաքվի պահանջների կատարումը, իսկ թե իրականում այդ պահանջներն ինչ տեսք ունեն, ոչ ոք մինչև վերջ չգիտի իրականում. անկլավների վերադարձի հարցը հաստատապես մնում է Իլհամի մենյույում, Սահմանադրության փոփոխությունը ևս դեռ պետք է կյանքի կոչվի, 300000 ադրբեջանցի էլ դեռ պետք է Հայաստան բերվի և այլն: Բայց փաստ չէ, որ նույնիսկ այս պահանջների բավարարումից հետո էլ Իլհամը նոր պահանջներ առաջ չի քաշի, իսկ Թուրքիան էլ նրա «թելը չի թելի»՝ թքած ունենալով նույն եվրոպացիների վրա. Էրդողանն ուղիղ տեքստով է հայտարարում՝ Թուրքիան Եվրամիությանը պետք է ավելի շատ, քան ԵՄ-ն՝ Թուրքիային:
Իհարկե, ՔՊ-ում կերազեին, որ հունիսի 4-ին բացվեր սահմանը, որպեսզի դա հայ հանրության վրա ճակատագրական օրվան ընդառաջ վաճառեին, բայց թուրքերը, փաստորեն, ժլատ գտնվեցին ու հասկացրեցին, որ տարածաշրջանում իրենց թիվ մեկ առաջնահերթությունը կա և մնում է Արդբեջանի ազգային շահը, իսկ այն թելադրում է Հայաստանի ապաշրջափակման բացառում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5576
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



