Նիկոլը շատ դիպուկ օրինակ է բերել՝ չմտածելով, սակայն, որ իր կողմից բերված այդ օրինակը կարող է հարցեր առաջ բերել՝ ուղղված հենց իրեն: Մասնավորապես՝ պետք է հարց առաջանա՝ իսկ Նիկոլը, որ խոսում է ճանապարհներից, տեսե՞լ է նույն մայրքաղաքային ճանապարհների վիճակը: Կենտրոնում գուցե վիճակը որոշակիորեն լավ է, բայց ա՛յ Կենտրոնից դուրս խայտառակ վիճակ է, իսկ ծայրամասերում՝ իրական աղետ. մարդկանց մեքենաները՝ անկախ գնից ու դասից, տառացիորեն քայքայվում ու ջարդվում են, շարքից դուրս են գալիս ու փշրվում են, և սա՝ միայն այն պատճառով, որ Ավինյան Տիկոն թքած ունի Նիկոլի մատնանշած օրինակի վրա: Եթե ճանապարհների որոշակի հատված բարեկարգում էլ են հանկարծ, ապա առավելագույնը մի քանի շաբաթ հետո էլի նույն վիճակն է ստեղծվում. ասֆալտն այնքան բարակ ու անորակ են անում, որ լավ է՝ չանեն, բյուջեի փողերը չմսխեն: Թե՞ դիտավորյալ են անում, որ մարդիկ զզվեն, ամեն ինչ թողեն ու արտագաղթեն:
Բայց այսպիսին է իրավիճակը ոչ միայն ճանապարհներին, այլև բոլոր ոլորտներում ու բնագավառներում. Հայաստանը վերածվել է փաստացի քարուքանդ եղած մի կիսաասֆալտապատ ճանապարհի, որտեղ համակարգային խոտաններ վաղուց դարձել են ոչ թե բացառություն, այլ նորմ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



