Նիկոլը շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ հավասարության նշան դնելով Ադրբեջանական կեղծիքի ու հայ ժողովրդի իրավունքների միջև: Նա փաստացի լեգիտիմացրել է «Գյոյչայի», «Արևմտյան Զանգեզուրի» ու «Իրևանի» մասին թշնամական խոսույթը, անուղղակիորեն հայտարարել, թե եթե Արցախում թուրքերը հայկական եկեղեցիներ ու հուշարձաններ են ոչնչացնում, ապա նույնն էլ մենք ենք արել, և եթե Ադրբեջանը հանցագործ է՝ մեր ճշտի տեսանկյունից, ապա մենք էլ դահիճ ենք՝ նրանց «ճշտի» դիտակետից: Այսինքն՝ Նիկոլը «Արևմտան Զանգեզուրի» տեղանունների վերաբերյալ բառարանի հրատարակումը լիովին արդարացված է համարում: Նկատենք, որ միայն այսքանը բավարար է, որ Նիկոլը հռչակվի «ինոագենտ» ու Հայաստանից աքսորվի:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե ինքը Հայաստանում գոյութուն ունեցող հուշարձանների պատասպանատուն է, որոնց խնամքի համար հատկացնում է եռապատիկ ավելի շատ միջոցներ, ապա նկատենք, որ Արցախին էլ ժամանկին ՔՊ-ն լուրջ փողեր էր հատկացնում, ինչը, սակայն, չխանգարեց, որ Արցախը թղթով որպես Ադրբեջան հռչակվի ու «զոհաբերվի»:
Նիկոլը փաստացի հայտարարում է, որ այն, ինչ որ Հայաստանի սահմաններից դուրս է, հայ ժողովրդի հետ կապ չունի, ինչն ուղղակի ազգուրացություն է՝ հեռուն գնացող քաղաքական հետևանքներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



