Մինչ թուրքական ԶԼՄ-ները խոսում են այն մասին, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ բացել սահմանները, իսկ Միրզոյան Արոյի տեղակալ Կոստանյան Վահանը հայտարարում է, որ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես դրան լիովին պատրաստ է, բավական խոսուն հայտարարությամբ է հանդես եկել սեփական զուգագուլպաներով հանրահռչակված Վահանի թիմակից Սիմոնյան Ալենը. Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում խոստովանել է, որ Ադբեջանն է խոչընդոտում հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Ալենը զարմանք է հայտել, որ չնայած Թուրքիայի բոլոր պահանջները կարծես թե Հայաստանը փաստացի կատարել է, բայց սահմանը չի բացվել՝ հույս հայտնելով, որ դա, այնուամենայնիվ, տեղի կունենա:

Սա թույլ է տալիս ևս մեկ անգամ համոզվել, որ Նիկոլի և այլ ՔՊ-ականների կողմից անվերջ արվող այն պնդումները, թե Ադրբեջանի հետ խաղաղությունն այլևս կայացած փաստ է, միֆ են: Ամեն ինչ շատ պարզ է՝ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ուզեր, եթե իսկապես Հայաստանի գոյությունը հանդուրժեր, ապա տարբեր եղանակներով չէր խոչընդոտի հայ-թուրքական սահմանի բացմանը, չէր ջանա խորացնել Հայաստանի շրջափակումը, այլ կգնար տարածաշրջանային համագործակցության ճանապարհով՝ հաշվի առնելով փաստը, որ ՔՊ-ական իշխանությունն ուղղակի աղաչում է Իլհամին դա անել:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը չունի իրական մտադրություն՝ խաղաղություն կառուցելու, իսկ ներկայիս լռությունը կամ դրան ուղեկցող որոշակիորեն խաղաղասիրական բնույթ կրող ձևական հայտարարությունները խաբուսիկ թակարդ են, որոնց հիմնական նպատակը Նիկոլի վերարտադրությունն է. նրանց դա պետք է հետագայում ևս պահանջներ ներկայացենլու, որպեսզի եթե դրանք չբավարարվեն, պատրվակ ունենան՝ ռազմական գործողություններ սկսելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել